Ամբողջ Հայաստանը կծաղկի, բայց դուք մեր պրոբլեմները գիտեք. Մեր պրոբլեմները կախված է արտաքին միջավայրի հետ, աշխարհաքաղաքական իրավիճակի հետ, տարածաշրջանի հետ: Այս մասին Շիրակի մարզի Անի համայնքում բնակիչների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Սառնաղբյուրի մի բնակիչ ասաց, որ իրենց գյուղում խմելու ջրի խնդիր կա, 2016 թվականին անցկացրել են ջրագիծ, բերել են Սարուխան գյուղից, կառուցել են բասեին, բայց մինչեւ հիմա ջուր չունեն:

Փաշինյանը պատասխանեց, որ ամբողջ հանրապետությունում ջրի ճգնաժամ կա, եւ այդ խնդիրը հերթով լուծելով գալու են:

Փաշինյանին մոտեցավ նաեւ զոհված զինծառայողի մի ծնող եւ ծրար փոխանցեց նրան. «Մենք միասին ենք, ուզում եմ ձեզ նամակ փոխանցել: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար, հույս ունեմ՝ մեր Անի համայնքի համար առաջխաղացում կլինի»,-ասաց նա:

Իսկ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ ասաց. «Մեր համախոհներից է»: