ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի որդին՝ Իլյան, դարձել է «Ես Ռուսաստանում եմ» նոր շրջանների բնակիչներին պետական ծառայությունների մատուցման պորտալի համակարգողը, հայտնում է РБК-ն։
Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով հանդիպման ժամանակ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահն ասել է, որ թվային զարգացման նախարարությունն ավարտել է պորտալի մշակումը։ Մեդվեդևը նշել է, որ այդ տարածքների բնակիչները հաճախ հանդիպում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են սոցիալական վճարների և փաստաթղթերի մշակումը, և մեկ պորտալը կարող է դառնալ օպտիմալ հարթակ, որի վրա կհավաքվեն և թարմացվեն բոլոր կարևոր տեղեկությունները:
Հանդիպմանը մասնակցել է նաև Իլյա Մեդվեդևը, ով, ըստ «Եդինայա Ռոսիա» կուսակցության մամուլի ծառայության, համակարգել է «Ես Ռուսաստանում եմ» պորտալի ստեղծման նախագծի իրականացումը։




























