ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակը պետք է վաստակել լուրջ բարեփոխումների միջոցով։ Վրաստանի դեպքում 12 առաջնահերթություն կա։ Այս մասին Վրաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
«Դրանց իրականացումն անհրաժեշտ է ոչ թե Բրյուսելում մարդկանց ուրախացնելու, այլ Վրաստանի քաղաքացիների կյանքը բարելավելու համար... Անկեղծ ասած, դեռ շատ աշխատանք կա առջևում»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Վրաստանի համար ԵՄ-ի դուռը բաց է։
Բորելը նաև ճեպազրույցում ասել է, որ Թբիլիսիի փողոցներում տեսել է ԵՄ բազմաթիվ դրոշներ և շնորհակալություն է հայտնել Վրաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր աջակցում են եվրոպական ապագային։





























