Ուկրաինայի բարձր հակակոռուպցիոն դատարանը 268,4 միլիոն գրիվնա (ավելի քան 7,3 միլիոն դոլար) գրավի հնարավորությամբ  երկու ամսով  կալանավորել է գործարար Բորիս Կաուֆմանին, ով կասկածվում է 2011 թվականին Օդեսայի օդանավակայանի անօրինական սեփականաշնորհման մեջ։ Այս մասին սեպտեմբերի 7-ին ասված է Ուկրաինայի հակակոռուպցիոն կենտրոնի Telegram ալիքում։

«Կաուֆմանը կգնա քննչական մեկուսարան՝  268,4 միլիոն գրիվնա գրավի այլընտրանքով: Խափանման միջոցը գործում է մինչև հոկտեմբերի 29-ը»,- պարզաբանել են կենտրոնից։

Դատախազությունը դատարանին խնդրել է Կաուֆմանին կալանավորել 992,4 մլն գրիվնա (ավելի քան 27 մլն դոլար) գրավով, հայտնում է Известия-ն։

Օդեսայի միջազգային օդանավակայանի սեփականաշնորհման մասնակիցների դեմ հարուցված քրեական գործով մեղադրյալներն են քաղաքի նախկին քաղաքապետ Ալեքսեյ Կոստուսևը և գործարար Ալեքսանդր Գրանովսկին։

Սեպտեմբերի 4-ին Ուկրաինայում ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Պետական ​​գույքի հիմնադրամի դեմ, որը ղեկավարում էր Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար նշանակված Ռուստեմ Ումերովը։