Բելառուսի բոլոր 118 շրջաններում սահմանափակումներ են մտցվել քաղաքացիների՝ անտառ մեկնելու համար։ Այս մասին են վկայում երկրի անտառտնտեսության նախարարության կայքում տեղադրված ինտերակտիվ քարտեզի տվյալները։

Համաձայն շրջանների գործադիր կոմիտեների հրապարակած փաստաթղթերի, մեքենաները չեն կարող մուտք գործել անտառային տարածք, բացառությամբ անտառտնտեսությամբ զբաղվող իրավաբանական անձանց և համապատասխան մարմինների մեքենաների։ Նաև չի կարելի այնտեղ աշխատանքներ իրականացնել, որոնք կապված չեն անտառտնտեսության հետ։

Ընդ որում,  երկրի վեց շրջանում անտառ այցելելու լիակատար արգելք է մտցվել՝ բելառուսները նույնիսկ չեն կարող մտնել անտառի տարածք։ Իշխանությունները որոշել են միջոցներ ձեռնարկել անտառներում միջին հրդեհավտանգության ֆոնին։