Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշում բեռնատարը մխրճվել է հավատացյալների ամբոխի մեջ, ինչի հետևանքով հինգ մարդ է զոհվել, հայտնում է РИА Новости-ն՝ NTV հեռուստաալիքին հղումով։
«Բեռնատարը, որի արգելակները խափանվել են, մխրճվել է թաղման աղոթքին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ։ Ըստ Քահրամանմարաշի նահանգապետ Մյուքերեմ Ունլյուերի՝ նախնական տվյալներով՝ զոհվել է հինգ, վիրավորվել՝ 25 մարդ»,- պարզաբանում է նյութը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ թաղման աղոթքի ժամանակ Քահրամանմարաշ-Անդիրին մայրուղով ընթացող բեռնատարը մխրճվել է դիմացը կանգնած մեքենաների, ապա՝ ամբոխի մեջ։
Ընդ որում՝ «աղոթքի հերթում կանգնած» շատ մարդիկ նույնպես վրաերթի են ենթարկվել։





























