Կորեայում, հոկտեմբերի 8-14-ին, 154 երկրների եւ շուրջ 400 թղթակից անդամների մասնակցությամբ, կայացել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (UNWTO) Գլխավոր Ասամբլեայի 19-րդ նստաշրջանը:
Նստաշրջանի շրջանակներում կազմակերպված զբոսաշրջային պաստառների Vettor Giusti առցանց քվեարկությամբ ցուցահանդես-մրցույթին, որին մասնակցել են ՄԱԿ ԶՀԿ անդամ պետությունները, People`s Choice Award անվանակարգում Հայաստանի պաստառը ճանաչվել է լավագույնը:
ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային ցուցահանդես-մրցույթի գլխավոր մրցանակը հանձնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանին:




























