Հայաստանի կառավարությունը ցանկանում է խստացնել երկակի նշանակության արտադրանքի արտահանան եւ վերարտահանման վերահսկողությունը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի տարածքով դրանց տարանցման, ինչպես նաեւ երկակի նշանակության մտավոր գործունեության տեղեկության եւ արդյունքների փոխանցման վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, սեպտեմբերի 11-ին հայտնել է հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։

Նախագծի նպատակը, նրա խոսքով, կառավարության լիազորությունների եւ պարտավորությունների հստակեցումն է, համապատասխան նորմերի սահմանումը, ինչպես նաեւ ոլորտի կատարելագործումը։

«Փաստաթուղթը, օրինակ, առաջարկում է կառավարությանն օժտել երկակի նշանակության այն ապրանքների լաբորատոր փորձաքննության անցկացման կարգի սահմանման գործառույթներ, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով»,- նշել է Տերյանը։