Թուրքիան ակնկալում է առաջիկա տարիներին ռուսական գազի  «ավելի խելամիտ գներ»։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

«Մենք Ռուսաստանի հետ համաձայնագիր ունեինք, որտեղ սահմանեցինք սահմանային մակարդակը։ TTF ինդեքսի տատանումների դեպքում սահմանային գինը պաշտպանում է թուրքական գինը: Եթե դա այն է, ինչ նկատի ունեք զեղչ ասելով, ապա այն կարելի է անվանել զեղչ: Բայց թուրքական գազի գինը բարձր է։ Առաջիկա տարիներին Գազպրոմից  ավելի խելամիտ գներ ենք ակնկալում, քանի որ այն հուսալի մատակարար է, իսկ Թուրքիան՝ ռուսական գազի լավ ու հուսալի սպառող»,-նշել է նա։

Բայրաքթարի խոսքով՝ Թուրքիան 38 մլրդ դոլար է վճարել գազի ներկրման համար, իսկ 40 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին։