ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ գնահատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս հնչեցրած գովաբանությունը։ NBC-ի «Հանդիպում մամուլի հետ» ծրագրի հաղորդավար Քրիստեն Ուելքերի բացառիկ հարցազրույցում Թրամփն ասել է, որ դա նշանակում է, որ «այն, ինչ ես ասում եմ, ճիշտ է»՝ մեկնաբանելով իր դիրքորոշումը Ուկրաինայում պատերազմի հարցում։

Հարցազրույցում Թրամփը նշել է, որ նախագահ վերընտրվելու դեպքում պատերազմը կկարգավորի 24 ժամում, չնայած մանրամասներ չի նշել, թե ինչպես է պատրաստվում վերջ դնել հակամարտությանը, որն ընթանում է արդեն ավելի քան 18 ամիս։

«Եթե ճիշտն ասեմ, բոլոր հաղթաթղթերս կկորցնեմ։ Նկատի ունեմ այն, որ չի կարելի ստույգ ասել, թե ինչ ես պատրաստվում անել։ Բայց ես որոշակի բաներ կասեի Պուտինին։ Ես կասեի որոշակի բաներ Զելենսկուն»,- ասել է նա։

Անցած շաբաթ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ իրեն չի կարող չուրախացնել Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու մտադրությունը, եթե գա իշխանության։

Թրամփն ասել է, որ իրեն հաճելի են Պուտինի մեկնաբանությունները։

«Ինձ դուր է գալիս, որ նա դա ասել է,- ասել է նա Ուելքերին։- Որովհետեւ դա նշանակում է, որ այն, ինչ ես ասում եմ, ճիշտ է։ Ես նրան սենյակ քարշ կտայի։ Ես սենյակ կբերեի Զելենսկուն։ Հետո ես նրանց ի մի կբերեի։ Եվ ես գործարք կկնքեի»։