Ռուսական գերձայնային ռազմավարական Տու-160 ռմբակոծիչները զինվել են նոր՝ Х-БД թեւավոր հրթիռներով։ Դրանց հեռահարությունը գերազանցում է 6 500 կիլոմետրը։ Այս մասին պատմել է ՌԴ Օդատիեզերական ուժերի հեռավոր ավիացիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կոբիլաշը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, տեղեկացրել է «Կոմերսանտը»։ Հյուսիսային Կորեայի առաջնորդն այցելել է Պրիմորիեի «Կնեւիչի» օդանավակայան ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ միասին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Կոբիլաշը նշել է, որ Տու-160-ի բեռնատարողությունը 100 տոննա է։ «Կրում է Х-БД հրթիռ՝ ավելի քան 6 500 կիլոմետրով»,- ավելացրել է հրամանատարը։

Շոյգուն նշել է, որ այնտեղ տեղակայվել են երկու կասետներ՝ վեցական հրթիռներով։

Կիմ Չեն Ընն այցով Ռուսաստանում է սեպտեմբերի 13-ից։ Այդ օրը նա եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են «Վոստոչնի» օդանավակայանում եւ բանակցություններ վարել, որոնք տեւել են մոտ չորս ժամ։ Սեպտեմբերի 15-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդն այցելել է Ամուրի Կոմսոմոլսկ։