Հայաստանում ներդրվում է միջազգային լավագույն փորձին համապատասխան ռեզիդենտուրայի կրթական ծրագիրը, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
«Հայաստանում ներդնում ենք միջազգային լավագույն փորձին համապատասխան ռեզիդենտուրայի կրթական ծրագիրը: Ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը իրականություն է դառնում Հայաստան-Սփյուռք համագործակցության արդյունքում` լավագույն համալսարանների հմուտ մասնագետների ներգրավմամբ»,- անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Emergency medicine ծրագիրն իրականացնում է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտը ԱՄՆ Յեյլի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ:
Հայաստանի մարզերի, Երևանի, ինչպես նաև ԼՂ-ի անհետաձգելի բուժօգնության ծառայության մասնագետները հնարավորություն կունենան ծանոթանալու անհետաձգելի բուժօգնության ոլորտում աշխարհի առաջադեմ կառույցներից մեկի բազմամյա փորձին ու առաջադեմ մոտեցումներին:
Նախարարը նշել է այս ոլորտում հետբուհական կրթության կարևորությունը` անդրադառնալով բժշկական կենտրոնների անհետաձգելի բուժօգնության և կենտրոնական շտապօգնության ծառայությունների համընթաց գործունեության կազմակերպմանը:




























