Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շաբաթ օրը երեկոյան դիտել է «Քնած գեղեցկուհին բալետը», որը Պրիմորիեում ներկայացրել է Մարիինյան թատրոնը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով ՌԴ բնության պահպանության նախարարության մամուլի ծառայությանը։
Մարիինյան թատրոնի Պրիմորիեի բեմում ներկայացվում է «Քնած գեղեցկուհին»։ Հանդիսատեսների մեջ են Հյուսիսային Կորեայի առաջնորդը, ՌԴ-Կորեայի Ժողովրդադեմոկրատական հանրապետություն միջկառավարական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Կոզլովը եւ Պրիմորիեի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն»,- նշվել է նախարարության Թելեգրամ-ալիքում։
Մարիինյան թատրոնի պրիմորսկյան բեմը համերգային-թատերական համալիր է, որը գտնվում է Վլադիվոստոկում։ Գեղարվեստական ղեկավարն է Վալերի Գերգիեւը։





























