Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) դադարեցրել է ռուս միլիարդատեր Միխայիլ Ֆրիդմանի կողմից ենթադրյալ պատժամիջոցներից խուսափելու հետաքննությունը՝ անցյալ տարեվերջին Լոնդոնում նրա տան դրամատիկ խուզարկությունից հետո, գրում է Bloomberg-ը։
Գործողությունների ընթացքում ավելի քան 50 ոստիկաններ խուզարկեցին Ֆրիդմանի 65 միլիոն ֆունտ (80,8 միլիոն դոլար) առանձնատունը հյուսիսային Լոնդոնում և ձերբակալեցին 59-ամյա գործարարին, առգրավելով «թվային սարքեր և զգալի գումար», հայտնում է NCA-ն:
«NCA-ն կարող է հաստատել, որ այլևս որևէ քայլ չի ձեռնարկի Միխայիլ Ֆրիդմանի դեմ՝ 2022 թվականի դեկտեմբերին Athlone House-ում տրված հրամանի հիման վրա», - ասել է խոսնակը՝ պատասխանելով Bloomberg-ի հարցերին: «Հետաքննությունները շարունակվում են առնչվող կասկածյալների նկատմամբ, որոնք մաս են կազմում ավելի լայն հետաքննության»։
Ֆրիդմանը Ռուսաստանի ամենահայտնի գործարարներից է, որը միլիարդներ է վաստակել բանկային, նավթարդյունաբերության և մանրածախ առևտրի ոլորտներում:
Այն բանից հետո, երբ նա և իր գործընկերները 2013-ին պետական վերահսկողության տակ գտնվող Роснефть-ի կողմից վերահսկվող TNK-BP նավթային ընկերության վաճառքից 14 միլիարդ դոլար վաստակեցին, նա տեղափոխվեց Բրիտանիա՝ հիմնելու մասնավոր բաժնետիրական ընկերություն, որը ներդրումներ է կատարում ամբողջ աշխարհում բիզնեսներում:
Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել Ֆրիդմանի և նրա գործընկերների նկատմամբ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց անմիջապես հետո՝ սառեցնելով նրա ակտիվները։ Նա մնացել է Լոնդոնում՝ ապրելով սահմանափակումների տակ։ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց անցյալ ամիս։
Գործակալությունը հետաքննում էր Ֆրիդմանին այն բանի համար, որ իբր իր Alfa Bank-ից վարկ է վճարել գործադիր օգնականին, նախքան նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը: Դատարանն արդեն պարզել է, որ խուզարկության հրամանը պարունակում է «տեխնիկական սխալներ»։
Հուլիսին կայացած դատական նիստում Ֆրիդման ասաց, որ խուզարկությունն անօրինական էր և մեջբերեց «մեղադրող ապացույցներ», ներառյալ 15 տարվա վաղեմության զեկույցը, որը պարունակում էր մի շարք չապացուցված քրեական մեղադրանքներ:
Ֆրիդմանը հրաժարվել է մեկնաբանել NCA-ի որոշումը:
Սակայն, Ֆրիդմանի համար հետաքննությունը դեռ չի ավարտվել։ Նրան առանձին հետաքննություն է սպասվում ուկրաինական իշխանությունների կողմից, որոնք այս ամիս ասել են, որ իրենք փաստագրել են գործարարի «հանցավոր գործունեությունը, ներառյալ նրա մասնակցությունը Ռուսաստանում պատերազմի ֆինանսավորմանը՝ նրա կողմից վերահսկվող Alfa Group ներդրումային կոնսորցիումի միջոցով»:





























