Մենք կոալիցիա չենք կազմի այն քաղաքական ուժերի հետ, որոնք պայքարին միացել են որպես հինգերորդ շարասյուն, որոնք պայքարին միացել են ավագանիում ներկայացված լինելու և Կրեմլի ուժերը ներկայացնելու համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի ավագանու ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողներին է ասել  «Հանրապետություն» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։

«Այս հարցին ես արդեն պատասխանել եմ բանավեճում։ Այն չի փոխվել: Մենք կոալիցիա չենք կազմի այն քաղաքական ուժերի հետ, որոնք պայքարին են միացել որպես հինգերորդ շարասյուն, որոնք պայքարին միացել են ավագանիում ներկայացված լինելու և Կրեմլի ուժերը ներկայացնելու համար»,- ասել է Արտակ Զեյնալյանը։

Ըստ Զեյնալյանի, ինքը քվեարկել է, որ Երևանը լինի կոկիկ, գեղեցիկ, կազմակերպված, կենսուրախ և երջանիկ  մարդկանց քաղաք։

«Ես քվեարկել եմ հանուն նրա, որ  Հայաստանը լինի անկախ և ինքնիշխան, վերականգնվի նրա տարածքային ամբողջականությունը, որ այն միջազգային բարձր վարկանիշ ունենա տարածաշրջանում և աշխարհում»,- նշել է նա։