«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը Երևանի ավագանու ընտրություններում արձանագրել է 48 խախտում:
Մասնավորապես, 7/38 և 7/39 տեղամասերի հանձնաժողովների միջև տեղի է ունեցել վիճաբանություն: Երկու տեղամասերը գտնվում են միևնույն տարածքում, և վեճ է ծագել տարածքը երկու տեղամասերի միջև բաժանելու թեմայով: Ընդհանուր առմամբ, նշված տարածքում իրավիճակը փոքր-ինչ լարված է՝ ծագող կազմակերպչական վեճերի պատճառով:
Յոթ տեղամասային ընտրական հանձնաժողովներում դիտորդները արձանագրել են ուղղորդումներ, որոնցից 4-ը՝ իշխանական կուսակցության կողմից։ Իսկ 18 ընտրատեղամասում նկատվել են կուտակումներ։
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ դեռեւս շուտ է խոսել այն մասին, թե մինչեւ այս պահը արձանագրված խախտումները արդյոք կարող են ազդել ընտրության արդյունքների վրա, թե ոչ. «Այդ ամենը պետք է նայել ամբողջության մեջ, օրինակ, մեզ համար շատ կարեւոր է հետեւել քվեարկության գաղտնիության, տեսնել՝ արդյոք ընտրողները քվեախցիկում ազատորեն կարող են ընտրել իրենց ուզած ուժին, թե ոչ: կարեւոր է նաեւ քվեաների հաշվարկը: Թեեւ Հայաստանում քվեաթերթիկները հաշվարկը, սովորաբար, անցնում է բավականին նորմալ, բայց քանի չի եղել, ես չեմ կարող ասել՝ ինչպես կլինի»:





























