Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է հրեա վերաբնակիչների ներխուժումը Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի տարածք՝ Իսրայելի ոստիկանության պաշտպանության ներքո։ Այս մասին ասվում է Petra գործակալության հաղորդած, թագավորության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սինան ալ-Մաջալիի հայտարարության մեջ։
«Ծայրահեղականների սադրիչ գործողությունները սրբավայրերի անձեռնմխելիության բացահայտ խախտում են»,- ասվում է փաստաթղթում։ «Հաշիմյան թագավորությունը, որը հովանավորում է Հին քաղաքում տեղակայված իսլամական և քրիստոնեական սրբավայրերը, պահանջում է հարգել Ալ-Աքսա մզկիթի պատմաիրավական կարգավիճակը»:
Հորդանանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Իսրայեը, որպես զավթող տերություն, պէտք է անհապաղ դադարեցնի Երուսաղեմի մզկիթի դեմ բոլոր խախտումները»։
Ինչպես նշել է ալ-Մաջալին, Ալ-Աքսայի տարածք մուտքի կարգավորման բացառիկ իրավասությունը պատկանում է Արևելյան Երուսաղեմի իսլամական հիմնադրամների վարչությանը, որը մտնում է վակուֆների, իսլամի և սրբավայրերի հարցով հորդանանյան նախարարության կազմի մեջ։





























