Ժամը 02:20-ի դրությամբ՝ ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 40,33% ը (տվյալներ 201 ընտրատեղամասերից՝ 475-ից)։ Երևանի ավագանու ընտրություններում ձայների 32,96%-ով առաջատարն է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (30823 ձայն)։

Երկրորդ տեղում՝ 18,9 տոկոսով, Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց»-ն է (17677 ձայն)։ Հաջորդում են «Մայր Հայաստան» դաշինքը՝ 14,91% (13941 ձայն), «Հանրապետություն»՝ 11,45% (10710)  և «Հանրային ձայն»՝ 9,77% (9134):

Մնացած ուժերը զգալի ընտրական աջակցություն չեն ստացել և դեռ չեն մտել մայրաքաղաքի ներկայացուցչական մարմին։

Screenshot 2023-09-18 021623.png (522 KB)