Ժամը 03:50-ի դրությամբ՝ ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 72,57%  -ը (տվյալներ 349 ընտրատեղամասերից՝ 475-ից)։ Երևանի ավագանու ընտրություններում ձայների 32,92%-ով առաջատարն է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (55346 ձայն)։

Երկրորդ տեղում՝ 18, 94 տոկոսով, Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց»-ն է (31845 ձայն)։

Հաջորդում են «Մայր Հայաստան» դաշինքը՝ 15,16% (25477 ձայն), «Հանրապետություն»՝ 11,3% (18996)  և «Հանրային ձայն»՝ 9,72% (16342).

Մնացած ուժերը զգալի ընտրական աջակցություն չեն ստացել և դեռ չեն մտել մայրաքաղաքի ներկայացուցչական մարմին։

Screenshot 2023-09-18 034827.png (465 KB)