Ժամը 04:30-ի դրությամբ՝ ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 85,81%  -ը (տվյալներ 412 ընտրատեղամասերից՝ 475-ից)։ Երևանի ավագանու ընտրություններում ձայների 33,01%-ով առաջատարն է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (65642 ձայն)։

Երկրորդ տեղում՝ 18, 9 տոկոսով, Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց»-ն է (37586 ձայն)։

Հաջորդում են «Մայր Հայաստան» դաշինքը՝ 15,28% (30382 ձայն), «Հանրապետություն»՝ 11,17% (22214)  և «Հանրային ձայն»՝ 9,69% (19265).

Մնացած ուժերը զգալի ընտրական աջակցություն չեն ստացել և դեռ չեն մտել մայրաքաղաքի ներկայացուցչական մարմին։

Screenshot 202318 042746.png (456 KB)