«Հանրային ձայն» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ, այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։
Նա նշել է՝ կողմ է, որ կամ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր. ՔՊ-ն, «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետությունը» եւ «Հանրային ձայնը»:
Ըստ նախնական տվյալների Երեւանի ավագանու 65 մանդատները բաշխվում են հետեւյալ կերպ՝
ՔՊ – 24 մանդատ
«Ազգային առաջընթաց» - 14 մանդատ
«Մայր Հայաստան» դաշինք – 12 մանդատ
«Հանրապետություն». – 8 մանդատ
«Հանրային ձայն» - 7 մանդատ:
Այսինքն «Հայրենիքի ձայնի», «Մայր Հայաստան» դաշինքի եւ «Ազգային առաջընթացի» ստացած մանդատները (33) բավարար են կոլաիցիա ձեւավորելու համար:





























