Red Wings ավիաընկերության՝ Թուրքիայից թռչող ինքնաթիռը խափանման պատճառով կտրուկ փոխել է ուղղությունը եւ վայրէջք կատարել այլ վայրում։ Այս մասին տեղեկացրել է «Авиаторщина» Թելեգրամ-ալիքը։
Աղբյուրի տվյալներով՝ Boeing 777-ը թռչում էր Անթալիա-Եկատերինբուրգ երթուղով սեպտեմբերի 17-ի երեկոյան։ Կասպից ծովի երկնքում ռուսական ինքնաթիռի օդաչուները տեղեկացրել են աջ շարժչի խափանման մասին եւ իջել են 7 600 մետր բարձրության։ Անձնակազմը, սակայն, աղետի ազդանշան չի տվել։
Ինչպես տեղեկացրել է Lenta-ն, 1,5 ժամ հետո ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Ղազախստանի Ակտոբե քաղաքում։




























