Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը կտրուկ փոխել է ուղղությունը ուղեւորուհու պատճառով, որն իրեն վատ է զգացել օդանավում։ Այս մասին տեղեկացրել է «Турдом»-ը։
Ինքնաթիռը Կազանից թռչում էր Անթալիա սեպտեմբերի 17-ի ցերեկը։ Հանկարծ 17-ամյա ռուսաստանցի աղջիկը, որը հաշմանդամություն ուներ, սրտի նոպա է ունեցել։ Պորտալի տեղեկացմամբ՝ օդանավում երկու բժիշկ կար, նրանք փորձել են վերակենդանացնել ուղեւորուհուն, բայց նրան փրկել չի հաջողվել։
Ինչպես տեղեկացրել է Lenta-ն, թուրքական օդանավը հարկադրյալ վայրէջք է կատարել Ղազախստանում։ Այնուհետեւ ինքնաթիռը թռել է թուրքական Տրապիզոն՝ լիցքավորման համար։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Անթալիայի օդանավակայանում Կազանից դուրս գալուց 12 ժամ հետո։




























