Այս տարի նշվող Գարեգին Նժդեհի 125-ամյակի եւ Լեռնահայաստանի անկախության 90-ամյակի առիթով, հոկտեմբերի 22-23-ին կանցկացվի ուխտագնացություն:
Երկօրյա ուխտագնացության ընթացքում նախատեսվում է այցելել Վայոց ձորի Սպիտակավոր եկեղեցի, որտեղ թաղված է եղել Գարեգին Նժդեհը, Սյունիքի մարզում գտնվող Տաթեւի վանք, որտեղ 90 տարի առաջ հռչակվեց Լեռնահայաստանի անկախությունը, Խուստուփ լեռ, որի լանջին այժմ հանգրվան է գտել մեծ զորավարի աճյունը: Նախատեսվում է նաեւ մոմավառություն Նժդեհի՝ Կապանում գտնվող հուշահամալիրում:




























