Ապստամբ «Անսար Ալլահ« շարժման պատվիրակությունը լքել է Էր Ռիադը՝ ավարտելով Սաուդյան Արաբիայի հետ Եմենում հակամարտությունը լուծելու բանակցությունների հնգօրյա փուլը։
Ինչպես հաղորդում է «Ալ Մասիրա» հեռուստաալիքը, բանակցություններին մասնակցող շարժման անդամները ժամանել են Սանա Օմանից եկած պատվիրակության ուղեկցությամբ, որը միջնորդ է հանդիսանում «Անսար Ալլահի» ղեկավարության և Սաուդյան Արաբիայի իշխանությունների միջև։
Reuters-ի աղբյուրների համաձայն՝ կողմերը «որոշ առաջընթաց» են գրանցել Եմենից օտար ուժերի դուրսբերման, ինչպես նաև հութիների կողմից վերահսկվող տարածքում գտնվող բնակչությանը սոցիալական երաշխիքների տրամադրման հետ կապված հիմնական վիճելի հարցերի քննարկման հարցում։





























