Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին Հանրապետության հրապարակում հավաք իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքի շրջանակներում: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ կազմված փաստաթղթերը։
Ավելի վաղ Պաշտպանի հանձարարությամբ արագ արձագանքման խումբն այց է իրականացրել բուժհաստատություն:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում:
Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100։





























