Երեւանում կառավարության շենքի մոտ, ՌԴ դեսպանատան դիմաց եւ կառավարության առանձնատների մոտ ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացնում: Երեք վայրերում էլ նրանք մեկ շարքով կանգնած են մուտքերի մոտ: Սակայն մոտակայքում ավտոբուսների մեջ մեծ թվով ոստիկանական ուժեր են գտնվում, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան բախումներ են տեղի ունեցել Կառավարության շենքի մոտ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Կան մի քանի տասնյակ տուժածներ երկու կողմերից: Ոստիկանությունը լուսաձայնային հատուկ միջոցներ էր կիրառել:

Լարված է եղել նաեւ ՌԴ դեսպանատան դիմաց, որտեց ցուցարարները ժամեր շարունակ փակ էին պահել երկու մուտքերը: Ղարաբաղում իրավիճակի վատթարացման ֆոնին դիվանագիտական ​​առաքելության շենք եկած ավելի քան հարյուր մարդ կոչ է արել ռուսական կողմին միջոցներ ձեռնարկել այնտեղ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Ներկայումս ՌԴ դեսպանատան մոտ կան մի քանի ոստիկանական մեքենաներ: Այստեղ է նաեւ երիտասարդների մի փոքր խումբ, որոնք ակտիվորեն չեն արտահայտում իրենց կարծիքը և որևէ կարգախոս չեն հնչեցնում:

Հիշեցնենք, որ թե կառավարության շենքի մոտ, թե ՌԴ դեսպանատան մոտ երեկ տեղի ունեցած ցույցերի մասնակիցները հայտարարում էին, որ գիշերելու են այդտեղ եւ չեն հեռանալու:

LURER.01_25_19_24.Still2121.jpg (147 KB)

LURER.01_25_37_00.Still2122.jpg (154 KB)

LURER.01_25_44_14.Still2123.jpg (100 KB)

LURER.01_25_51_15.Still2124.jpg (104 KB)