Թերթը գրում է, որ շաբաթ օրը Հյուսիսային պողոտան վերածվեց նախ` տոնավաճառի, ապա` գոմի, իսկ վերջում` աղբանոցի: «Բերքի տոնը, որ նշվում էր քաղաքի կենտրոնում, անշուշտ, լավ գաղափար էր, սակայն այն, ինչ կատարվում էր մայրաքաղաքի ամենակենտրոնում` պաշտոնյաների եւ, մասնավորապես, ՀՀ վարչապետի հեռանալուց հետո, ուղղկի զարմանալի էր: Այն տպավորությունն էր, որ մեր հանրենիքի բոլոր սոված եւ չքավոր մարդիկ միանգամից հայտնվել էին այս տարածքում եւ իրարից փախցնելով սննդամթերքը` խոթում էին տոպրակները ու տանում, իսկ թե ինչ վիճակում էր Հյուսիսային պողոտան այս արշավանքից հետո` պետք էր միայն տեսնել: Ու չնայած բոլոր թերություններին` հուսով ենք, որ Բերքի տոնը կդառնա ավանդական, իսկ մեր ժողովուրդը` ավելի կուշտ»,-գրում է «Առավոտ»-ը:
«Առավոտ». Հյուսիսային պողոտան վերածվեց նախ` տոնավաճառի, ապա` գոմի, իսկ վերջում`
Տեղադրություն




























