Երեւանում, հոկտեմբերի 17-ին կայացել է Facebook-ում գործող «Բանակն իրականում» նախաձեռնության աշխատանքային խմբի հանդիպումը:
Հանդիպման արդյունքում, որոշվել է.
- Ֆորումի առաջարկություններ հիման վրա, փորձագետների հետ համատեղ պատրաստել նախագծային ամբողջական փաթեթ
- առաջիկա հինգշաբթի օրը կազմակերպել երթ դեպի նախագահի նստավայր
- ռազմավարության մշակման համար կազմակերպել առանձին հանդիպում` հոկտեմբերի 29-ին
- Բանակն իրականում ֆեյսբուքյան էջն ակտիվացնել` որպես բաց քննարկումների տարածք
- հավաքակայաններում զինակոչի օրերին բաժանել իրավունքների վերաբերյալ տեղեկատվական թերթիկները
-պարբերաբար այցելել սպանված զինծառայողների հարազատներին:
Նշենք, որ «Բանակն իրականում» խումբը բավական ակտիվ է, որին անդամակցում է շուրջ 250 մարդ:




























