Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը մի քանի շաբաթ առաջ անդրադարձել էր Արաբկիր վարչական շրջանում աղբահանության ողբալի վիճակին եւ խստորեն հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել` իարվիճակը շտկելու համար: Անցել է տեւական ժամանակ, սակայն սայլը տեղից չի շարժվում:

NEWS.am-ին են դիմել Արաբկիրի մի խումբ բնակիչներ, ովքեր նշել են, որ ցայսօր իրավիճակը նույն է եւ աղբահանությունը իրականացվում է լավագույն դեպքում շաբաթը մեկ անգամ:

Ազատության պողոտային հարող փողոցներից մեկում արված այս լուսանկարը լավագույնս հաստատում է բնակիչների խոսքերը: Վերջիններս թղթակցի հետ զրույցում նշեցին, որ այս փողոցում աղբահանություն չի իրականացվել ուղիղ վեց օր, չնայած քաղաքապետարանին եւ թաղապետարանին հղած բազմաթիվ բողոքներին: