Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը Ստրասբուրգում կմասնակցի Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 19-ին Կոնգրեսի լիագումար նիստում Ա. Գեւորգյանը հանդես կգա ելույթով, նախատեսվում են փոխվարչապետի երկկողմ հանդիպումները Եվրախորհրդի եւ Կոնգրեսի ղեկավարության հետ:

Կոնգրեսի նստաշրջանի շրջանակում կկազմակերպվի Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 15-ամյակին  նվիրված ցուցահանդես: