ՆԱՏՕ-ի հաջորդ տարվա գագաթաժողովի ժամանակ, Դաշինքին Վրաստանի անդամակցության հարցում, Կանադայի աջակցությունը  երաշխավորված է: Այս մասին Կանադա այցելության շրջանակներում անցկացրած մի քանի հանդիպումների ավարտից հետո հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Նիկա Գիլաուրին, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

«Կարող ենք ասել, որ մոտ ապագայում Վրաստանի եւ Կանադայի միջեւ մի քանի հարց կբարձրանա, ազատ առեւտրի, նոր ներդրողների ի հայտ գալու, ինչպես նաեւ երկու պետությունների միջեւ ռազմավարական գործընկերության վերաբերյալ պայմանագրերի վերաբերյալ»,-ընդգծել է Վրաստանի վարչապետը:

Նշենք նաեւ, որ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի Կանադա այցելության շրջանակներում ծրագրավորված է եւս մի քանի հանդիպում: Բացի այդ, երկու պետությունների միջեւ կկնքվեն մի քանի պայմանագրեր: