Բնապահպանները որոշել են հինգշաբթի` հոկտեմբերի 20-ին, ժամը 11-ին բողոքի ակցիա կազմակերպել կառավարության շենքի դիմաց` պահանջելով դադարեցնել Թռչկանի ջրվեժում կատարվող շինարարությունը:
«Բնապահպանության նախարարությունը կարծես ականջի հետեւ է գցել այս հիմնախնդրի կարգավորումն ու այս պարագայում «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությունը շարունակում է բարձրաձայնել ջրվեժին սպառնացող վտանգի մասին եւ կոնկրետ քայլեր ձեռնարկում ՀԷԿ-ի կառուցումը կանխարգելելու ուղղությամբ:
Մեր պահանջը՝ անհապաղ դադարեցնել շինարարությունը Թռչկանում: Փրկենք Թռչկանի ջրվեժը: Թռչկանի ձայնը մեր ժողովորդի ձայնն է, որն ուզում են խեղդել խողովակների մեջ»,- ասված է բնապահպանների հաղորդագրության մեջ:




























