«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց հասարակական կազմակերպությունն Գյումրիի բուհերում ու բարձրագույն ուսումնական հաստատություններում ծրագիր է իրականացնում, որի շրջանակներում սեմինար-դասընթացներ են անցկացվել ապագա մանկավարժների համար: Նպատակը հանրակրթության ոլորտում ներդրված ներառական կրթության մասին ուսանողներին ընդհանուր տեղեկատվություն տալն ու հաշմանդամների հիմնախնդիրներին ծանոթացնելն է:
Սեմինարի կազմակերպիչների խոսքով ՝բուհերի ուսանողները գրեթե գիտելիք չունեն ներառական կրթության մասին, ինչպես նաեւ չեն տիրապետում հաշմանդամություն ունեցող մարդկան հիմնախնդիրներին: «Ագաթ» ՀԿ-ի ներկայացուցիչները հույս ունեն, որ նմանատիպ սեմինարներն ինչ-որ բան կփոխեն Գյումրիում: Նշենք,որ ներառական կրթությունը սահմանում է հավասար պայմաններ հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ անձանց համար, այն բացառում է նաեւ հասարակության կողմից խտրական վերաբերմունքը սահմանափակ կարողությունների տեր անձանց համար: Այս ծրագրի ներդրման համար գումարային հատկացումների ծավալը բավականին մեծ է:




























