Հայաստանի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մրցութային հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում չեղյալ է համարվել Երեւան-Գավառ-Երեւան միջմարզային միկրոավտոբուսային թիվ 303 երթուղու սպասարկման իրավունքը:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձանաժողովի որոշմամբ, թիվ 303 երթուղու սպասարկման համար սահմանված կարգով կհայտարարվի նոր մրցույթ:




























