Երեւանում, հոկտեմբերի 19-28-ին իրականացվող «Գրական Տապան 2011. տասը տարի անց» ծրագրին մասնակցելու համար Հայաստան կժամանեն եվրոպացի 15 գրողներ:

Նախագծի շրջանակներում նրանք հնարավորություն կունենան տեսնելու Հայաստանը, ճանաչելու հայ մարդուն` նրա ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաեւ կքննարկվի ժամանակակից գրականության ու մշակույթի խնդիրները։

Գրականությանն ու գրքին նվիրված այս նախագիծը լավ առիթ է եվրոպացի գրողներին ներկայացնելու 2012 թվականին մեզ սպասվող գրական իրադարձությունները՝ Հայ գրատպության 500-ամյակը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւան գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակումը: