Երեւանում, այսօր` հոկտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա «Հոմոլյուդենս» (ստեղծագործող մարդ) ծրագրի շնորհանդեսը: 

Շնորհանդեսի ժամանակ հոլանդացի գրող, դիզայներ Արլետ Վան Լաարը եւ բանաստեղծ, պատմաբան, դերասան Սերժ Վան Դայնհովենը կներկայացնեն ստեղծագործող անհատի իրենց աշխարհն ու տեսլականը:

«Հոմոլյուդենս»-ի հեղինակները Հայաստան են ժամանել Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության եւ ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ  իրականացվող «Գրական Տապան 2011. տասը տարի անց» մշակութային ծրագրին շրջանակներում: