Հիմնանորոգվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ329+820 - կմ338+100 հատվածը։ Ճանապարհն անցնում է Սյունիքի մարզի Քաջարանի տարածաշրջանով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ շինաշխատանքները կատարել է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը իրականցվել է ՀՀ պետական բյուջեից։