Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ «Գոտի և ճանապարհ» միջազգային համագործակցությանն ուղղված 3-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Այցի շրջանակում այսօր Վահան Քերոբյանը հանդիպել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (AIIB) փոխնախագահ և կորպորատիվ քարտուղար Լուդգեր Շուկնեխտի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են AIIB-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունները։ Կառույցի փոխնախագահ Լուդգեր Շուկնեխտը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի՝ այդ կառույցում ընդգրկման հարցում։