Եթե պարզվի, որ Ռուսաստանը մեղավոր է ստորջրյա ենթակառուցվածքի վերջերս հասցված վնասի համար, ապա ՆԱՏՕ-ն պետք է փակի Բալթիկ ծովը նավագնացության համար: Այս մասին լատվիական հեռուստատեսության եթերում հայտարարել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչը, տեղեկացնում է Delfi-ն։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն արդեն որոշում է կայացրել Բալթիկ ծովում պարեկությունն ուժեղացնելու մասին։
«Ես կասեի, որ եթե մենք էլի նման միջադեպեր տեսնենք, ապա ՆԱՏՕ-ն պարզապես պետք է փակի Բալթիկ ծովը նավագնացության համար: Դա կարելի է անել։ Իհարկե, սա նաև միջազգային ծովային իրավունքի հետ կապված խնդիր է»,- խոստովանել է Ռինկևիչը։
Նա հավելել է, որ եթե Ֆինլանդիայի և Էստոնիայի կողմից անցկացված հետաքննությունը հստակ ապացուցի Ռուսաստանի մեղքը ենթակառուցվածքը վնասելու մեջ, ապա պետք է քննարկվի, թե ինչպես փակել Բալթիկ ծովը։





























