Ռուսաստանյան ռազմատրանսպորտային Il-76MD ինքնաթիռը Դուշանբեի ռազմական օդանավակայանից թռիչքի ժամանակ հրդեհվել է, հայտնում է Baza Telegram ալիքը։

Նախնական տվյալներով, հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը օդանավի անիվը պայթել է արագացման ժամանակ, որից հետո հրդեհ է բռնկվել։ Ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և ամբողջությամբ այրվել։

Ըստ աղբյուրների տվյալների, ինքնաթիռում 8 մարդ է եղել։ Անձնակազմը չի տուժել։