Իսրայելի Ժողովրդավարության ինստիտուտի նոր հետազոտության համաձայն՝ կառավարության նկատմամբ վստահությունը 20 տարվա նվազագույնին է հասել։
Հրեա իսրայելցիների ընդամենը 20,5%-ը և արաբ իսրայելցիների 7,5%-ն են ասել, որ վստահում են վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը՝ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո անցկացված հարցման ժամանակ: Հունիսին այս թվերը եղել են համապատասխանաբար 28% և 18%:
Ավելի վաղ հրեական Yediot Ahronot օրաթերթը հայտնել էր, որ Նեթանյահուի կաբինետի երեք անանուն անդամներ մտածում են հրաժարականի մասին՝ ի պատասխան կառավարության և անվտանգության ծառայությունների՝ հոկտեմբերի 7-ի իրադարձությունները կանխելու և հարձակման հետևանքների հետ կապված ձախողման։





























