Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասի բազմահարկ բնակելի շենքի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. Այս մասին հայտնում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ բնակարանում կարող էր պայթել գազի ջրատաքացուցիչը։ Պայթյունից հետո բնակարանում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում արդեն հրշեջ-փրկարարական ծառայություններն են։ Հայտնի չէ, թե պայթյունի պահին ինչ-որ մեկն արդյոք եղել է բնակարանում։
Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից պայթյունի վերաբերյալ դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել։




























