«Լրագրողների համագործակցություն» մեդիա-կոնգրեսը «4 ձեւաչափ» պրոդյուսերական կենտրոնի, Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Ռուս-հայկական համալսարանի հետ միասին հոկտեմբերի 24-31-ին Երեւանում կանցկացնի «Ռուսաստան-Հայաստան. գործընկերություն հանուն ապագայի» մեդիա-ասամբլեան։
Այն տեղի է ունենում Նախագահական դրամաշնորհների հիմնադրամի եւ Ռուսաստանի լրագրողների միության աջակցությամբ։
Միջոցառման նպատակը երկու երկրների միջեւ մասնագիտական փոխհարաբերությունների կարեւորությունը եւ նշանակալիությունն ընդգծելն է։ Հանդիպման մասնակիցները կդառնան մինչեւ 35 տարեկան 50 երիտասարդ պրոֆեսիոնալներ՝ երկու երկրների առաջատար ԶԼՄ-ների հեռանկարային եւ տաղանդավոր հայ լուսանկարիչներ, բլոգերներ, ռեժիսոր- վավերագրողներ, մոուշն-դիզայներներ եւ հեռուստալրագրողներ։
5 օրվա ընթացքում մի քանի ռուս-հայկական կրեատիվ խմբեր կստեղծեն համատեղ մեդիա-արտադրանք Հայաստանի պատմության, մշակույթի, ավանդույթների, ինտելեկտուալների եւ նոր սերնդի արարողների արդի իրողությունների մասին, որոնք կհրապարակվեն Ռուսաստանի եւ Հայաստանի առաջատար դաշնային եւ մարզային ԶԼՄ-ներում։ Մուլտիմեդիա աշխատանքների հերոսներ կդառնան Հայաստանի Հանրապետության բնակիչները, որոնք կառաջարկվեն ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» եւ Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից։
Ասամբելայի շրջանակում նախատեսված են նաեւ ռուս-հայկական արտադրության վավերագրական ֆիլմի նկարահանումներ՝ «Արարատի ստորոտին» պայմանական անվանմամբ։ Այն կմիավորի 20 տեսասյուժե ՀՀ նշանակալի բնակիչների մասին։ Առաջին ցուցադրությունները տեղի կունենան Երեւանում եւ Մոսկվայում, որտեղ հեղինակներից եւ հերոսներից բացի կհրավիրվեն Ռուսաստանի եւ Հայաստանի դեսպանները, առաջատար լրագրողները, կինեմատոգրաֆիստները, հասարակական գործիչներ, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի մեդիա ոլորտի, ինտելեկտուալ եւ գործնական էլիտայի ներկայացուցիչներ։





























