Վարչապետ Նիկոլ  Փաշինյանի ուղերձներից մեկն օգտագործում են՝ Ֆեյսբուքում կեղծ գովազդային արշավ կազմակերպելու նպատակով: Այս մասին հայտնում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից:

«Նիկոլ Փաշինյանի խոսքը կեղծել են տեխնիկական միջոցների գործադրմամբ։

Նշված կեղծ տեսանյութում հնչող բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը։

Վարչապետի կողմից նման հայտարարություն չի եղել:

Ֆեյսբուքյան էջը, որ տեղադրել է տեսանյութը, կառավարվում է Վիետնամից, Բանգլադեշից, Ֆիլիպիններից ու Վենեսուելայից։

Այս ինֆորմացիան երևում է էջի վերաբերյալ Ֆեյսբուքի տված թափանցիկության մասին բաժնից։

Հորդորում ենք այդ տեսանյութին կից հղումներով որևէ բանկային, անձնական տվյալներ չփոխանցել, այլապես հնարավոր է կրեք ֆինանսական կորուստներ կամ կորցնել հասանելիությունը ձեր օգտահաշիվներին»։