Անապայում վերջերս ավարտված վինդսերֆերների եւ զբոսանավավարների համար Ռուսաստանի ամենամասշտաբային մրցաշարում` Black Sea Cup-ի յոթերորդ առաջնությունում ամենամեծ հաջողություններն արձանագրել են հայազգի մարզիկները: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, մրցաշարին մասնակցել են ընդհանուր առմամբ 250 մարզիկներ: Հաղթող են դարձել մեր հետեւյալ հայրենակիցները.
Մանկական ազգային դաս 6,8. Գեւորգ Հովհաննիսյան (Երեւան) – 1-ին տեղ,
«Bic Techno 6,8» դաս (աղջիկներ). Մարիամ Սեխպոսյան (Սանկտ Պետերբուրգ) - 1-ին տեղ,
«Bic Techno 7,8». Եվգենի Այվազյան (Սոչի) – 1-ին տեղ,
«Ֆորմուլա» դաս. Իլյա Բանայան (Սանկտ Պետերբուրգ) – 1-ին տեղ:
Նշենք նաեւ, որ Սոչիից Եվգենի Այվազյանը (լուսանկարում) Ռուսաստանի հավաքականի կազմում Իտալիայում կմասնակցի Եվրոպայի առագաստանավային առաջնությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 22 -28-ը:




























