Ազգային ժողովի հոկտեմբերի 25-ի նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքների մի շարք լրացումների։

Դրանց թվում են.

«Ավտոտրանսպորտի մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, նրանց սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը,

«Պետական պաշտոններ զբացեղնող անձանց եւ պետծառայողների աշխատանքի վճարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Ազգային ժողովի Կանոնակարգում (Սահմանադրական օրենք) լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Մաքսային կարգավորման» մասին օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Տեսալսողական մեդիաների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Ավտոտրանսպորտի մասին օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Տեսալսողական մեդիաների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Բացի այդ, առաջին ընթերցմամբ հավանության են արժանացել.

«Ավտոտրասնպորտի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Հանրային առողջապահության մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։