Երեւանի քաղաքապետարանում, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը, մասնակցում է ավագանու 65 անդամներից 48-ը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, քարտուղար՝ Նուարդ Վարդանյանը:
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Արամ Թորոսյանը, քարտուղար՝ Իզաբելլա Աբգարյանը։
«Հանրապետություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Անի Խաչատրյանը, քարտուղար՝ Մհեր Բեջանյանը։
«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար է ընտրվել Վահան Ավագյանը, քարտուղար՝ Վահե Եսայանը։
Նշենք, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ղեկավարած «Ազգային առաջընթաց»-ի անդամները մասնակցում են ավագանու նիստին, իսկ «Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում:





























