Երեւանի նախկին քաղաքապետ, ներկայումս ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, չէր եկել ավագանու արտահերթ նիստին:

Նույն խմբակցությունից Իզաբելլա Աբգարյանը լրագրողներին ասաց, որ Հայկ Մարությանը երկրում է, բայց այս պահին զբաղված է, իսկ խմբակցությունն ամբողջ կազմով ներկա է:

«Արտահերթ նիստ է, կարծում եմ՝ նիստի ընթացքից կհասկանաք ինչ է լինելու»,- հավելեց նա:

Նշենք, որ այսօր Երեւանի վագանին արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում փոխքաղաքապետների ընտրության հարցն է: