Թուքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Կատարի էմիր, շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի եւ ՀԱՄԱՍ արմատական պաղեստինյան շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիայի հետ։
Ինչպես տեղեկացրել է QNA գործակալությունը, Կատարի էմիրը Թուրքիայի արտգործնախարարի հետ բանակցությունների ընթացքում դատապարտել է խաղաղ բնակիչների վրա ցանկացած հարձակում, ընդգծել պաղեստինա-իսրայելյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի կարեւորությունը եւ կոչ արել բացել հումանիտար միջանցքներ Գազայի հատվածի բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար։
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Իզաթ ար-Ռիշկի Թելեգրամ-ալիքում հրապարակած հայտարարության համաձայն՝ Ֆիդանը եւ Հանիան «քննարկել են իրավիճակի զարգացումը Գազայում, իսրայելական ագրեսիային դիմակայելու եւ պաղեստինցի քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու միջոցները»։





























